Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Իրանում Ազմունին մեղադրել են ԱՄՆ-ին ու Իսրայելին աջակցելու մեջ. նրա գույքը բռնագրավել են
27 Մարտ 2026

Իրանում Ազմունին մեղադրել են ԱՄՆ-ին ու Իսրայելին աջակցելու մեջ. նրա գույքը բռնագրավել են

Իրանի իշխանությունները բռնագրավել են «Ռոմայի», «Բայերի» ու «Զենիթի» նախկին հարձակվող Սերդար Ազմունի գույքը: Այսօր Գոլեստան նահանգի գլխավոր դատախազը հայտնել է, որ իշխանությունները սկսել են 16 անձանց պատկանող գրանցված գույքի բռնագրավման գործընթացը, որոնք կասկածվում են «սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ ահաբեկչական կառավարությանը սատարելու» մեջ:

Ինչպես գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած Fars լրատվական գործակալությունը, այդ ցուցակում է հայտնվել նաև 31-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ազմունը հեռացվել է նաև ազգային հավաքականից, երբ սոցիալական հարթակներում լուսանկար էր հրապարակել ԱՄԷ վարչապետ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:

2024/25 մրցաշրջանից սկսած Ազմունը հանդես է գալիս ԱՄԷ-ն ներկայացնող «Շաբաբ Ալ-Ահլի» ակումբում:

 

Նախորդ հոդվածը
Թուրքիան հաղթեց Ռումինիային և մեկ քայլով էլ մոտեցավ ԱԱ-2026-ին
Հաջորդ հոդվածը
Գեղասահքում աշխարհի թոփ-10 զույգերից մեկը Հայաստանից է. Ակոպովայի ու Ռախմանինի արդյունքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։