Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Խաչատուր Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր
10 Մարտ 2025

Խաչատուր Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը վաստակեց բրոնզե մեդալ։

Մեդալային գոտեմարտում 125 կգ քաշային ըմբիշը 10։0 հաշվով հաղթեց լեհ Դամիան Դուբովսկիին։

Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ 11։0 հաշվով առավելության էր հասել վրացի Գիգա Շավաձեի նկատմամբ, ապա 0։10 հաշվով զիջել էր ուկրաինացի Վոլոդիմիր Կոխանովին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի Մ23 չեմպիոն էր հռչակվել Լևիկ Միքայելյանը, փոխչեմպիոն՝ Կնյազ Իբոյանը։

Նախորդ հոդվածը
2-րդ կեսում ավելի ագրեսիվ էինք․ Ռուի Մոտա
Հաջորդ հոդվածը
Եվրոպայի Մ23 առաջնություն. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է թիմային հաշվարկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։