BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բոլիվիան դուրս է եկել ԱԱ-2026-ի որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կմրցի Իրաքի հետ
27 Մարտ 2026

Բոլիվիան դուրս է եկել ԱԱ-2026-ի որակավորման փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կմրցի Իրաքի հետ

Ավարտվել է Բոլիվիայի և Սուրինամի ազգային հավաքականների միջև միջմայրցամաքային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղը, որում Բոլիվիան 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Բոլիվիայի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Մոյսես Պանիագուան և Միգել Տերսերոսը:
Սուրինամի կազմում միակ գոլը խփել է Լիամ վան Գելդերենը։

Որակավորման փլեյ-օֆֆի եզրափակչում Բոլիվիան կմրցի Իրաքի հետ։ Խաղը կկայանա ապրիլի 1-ին։

Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին և ավարտվում հուլիսի 19-ին։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 թիմ, որոնք կխաղան երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է։ 

Նախորդ հոդվածը
Հայտնի են ԱԱ-2026-ի եվրոպական գոտու եզրափակիչ փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածը
Մ19. Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Թուրքիայի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։