BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արտետայի ծննդյան օրվա կապակցությամբ Ryanair-ը ծաղրել է Արսենալին
27 Մարտ 2026

Արտետայի ծննդյան օրվա կապակցությամբ Ryanair-ը ծաղրել է Արսենալին

Ryanair ավիաընկերությունը հումորով է արձագանքել Միկել Արտետայի ծննդյան օրվա վերաբերյալ «Արսենալի» հրապարակմանը: Մարտի 26-ին լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը դարձավ 44 տարեկան: Ակումբը շնորհավորել է իսպանացուն:

«Վերջապես ինչ-որ բան տոնում են», գրված էր ավիաընկերության հաղորդագրության մեջ:

«Արսենալը» գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 31 տուրից հետո վաստակելով 70 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթին» «զինագործներին» զիջում է 9 միավորով, սակայն մեկ մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հատկանշական է, որ Արսենալի տիտղոսային հովանավորը Emirates-ն է, որը Ryanair-ի մրցակիցն է այդ ոլորտում:

Նախորդ հոդվածը
Յոկիչ. Լաց եղա, երբ նրան փոխանակեցին
Հաջորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի միջազգային մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։