BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
7 գնդակ Բազելում, Անգլիան կորցրեց հաղթանակն Ուրուգվայի դեմ խաղում, Նիդերլանդների ու Իսպանիայի հաղթանակները (տեսանյութ)
28 Մարտ 2026

7 գնդակ Բազելում, Անգլիան կորցրեց հաղթանակն Ուրուգվայի դեմ խաղում, Նիդերլանդների ու Իսպանիայի հաղթանակները (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակից երկրներն անցկացրին ընկերական հանդիպումներ։

Գերմանիայի հավաքականը Բազելում հյուրընկալվել էր Շվեյցարիայի ընտրանուն ու հաղթանակի հասավ 4։3 հաշվով։ Դան Նդոեի 17-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Ջոնաթան Տան՝ 26-րդ րոպեին։ 41-րդ րոպեին Բրել Էմբոլոն կրկին առաջ մղեց տանտերերին, սակայն րոպեներ անց Սերժ Գնաբրին վերականգնեց հաշվի հավասարությունը։ 

61-րդ րոպեին Ֆլորիան Վիրտցն առաջ մղեց Գերմանիային,  իսկ 79-րդ րոպեին Ժոել Մոնտեիրոն հաշիվը դարձրեց 3։3․ Խաղավրտից 5 րոպե առաջ Վիրտցը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով Յուլիան Նագելսմանի գլխավորած ընտրանուն։

Անգլիայի հավաքականն Ուեմբլիում ընդունել էր Ուրուգվային: 81-րդ րոպեին Բեն Ուայթը բացեց խաղի հաշիվը, սակայն հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու Ուրուգվային փրկեց պարտությունից։

Նիդերլանդների հավաքականը կամային հաղթանակի հասավ Նորվեգիայի ընտրանու նկատմամբ։ Գոլերով աչքի ընկան Անդրեաս Շելդերուպը (24'), Վիրջիլ Վան Դեյկը (35') և Տիջանի Ռեյնդերսը (51'):

Իսպանիայի հավաքականն էլ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սերբիաի դարպասը։ Դուբլ գրանցեց Միկել Օյարզաբալը (16', 43'), 1 գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Վիկտոր Մունյոսը (72'):

Նախորդ հոդվածը
Մայամի․ Հայտնի է եզրափակիչի 1-ին մասնակիցը
Հաջորդ հոդվածը
Ծառուկյանը կրկին հաղթեց Պուլասին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։