BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Դեսիրեն վերադարձավ Հայաստանի առաջնություն
01 Փետրվար 2025

Դեսիրեն վերադարձավ Հայաստանի առաջնություն

«Լոռիի», «Ուրարտուի», «Փյունիկի» և «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ջոնել Դեսիրեն վերադարձել է Հայաստանի առաջնություն: 27-այա ֆուտբոլիստը հանդես կգա «Վեստ Արմենիայում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա խաղացողը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում:

2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։

Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական «Թելավին» էր:

Դեսիրեն ներկայացրել է Հայիթիի Մ-17, Մ-20 և Մ-23 հավաքականները, իսկ 2015 թվականից հանդես է եկել Հայիթիի ազգային թիմում, որի կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Ֆաստեքս Հայասատանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ  «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է: 

Նախորդ հոդվածը
Եվրո-2026-ի ընտրական փուլ. Հայաստանի հավաքականն առաջինն է խմբում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը ներկայացրել է նոր ֆուտբոլիստին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։