BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Կլոպն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Ռեալը
29 Մարտ 2026

Կլոպն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Ռեալը

Յուրգեն Կլոպն այս ամառ կդառնա «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ֆրանսիացի լրագրող Ֆրանսուա Գալարդոն։  

Աղբյուրի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է դեռևս դեկտեմբերին, և պայմանագիրն արդեն ստորագրված է։ Ընդ որում, նշանակություն չունի՝ արդյոք թիմի ներկայիս գլխավոր մարզիչը որևէ տիտղոս կնվաճի, թե ոչ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է գերմանացի մասնագետով։ Բացի այդ, Կլոպի ապագան կապվում է նաև «Ատլետիկո Մադրիդի» հետ։

Գերմանացի մասնագետը դադարեցրել է մարզչական գործունեությունը՝ Լիվերպուլից հեռանալուց հետո։ Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 9 տարի (2015 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հունվար)։ Այդ ընթացքում «Լիվերպուլը» երեք անգամ հասել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 2018, 2019 և 2022 թվականներին։

 

Նախորդ հոդվածը
Մայամի․ Սաբալենկան եզրափակիչում հաղթեց Գաուֆին
Հաջորդ հոդվածը
Պորտուգալիայի հավաքականն առանց Ռոնալդուի ոչ-ոքի խաղաց Մեքսիկայի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։