BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բարսելոնան Լևանդովսկիին նոր պայմանագիր կառաջարկի ՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ
29 Մարտ 2026

Բարսելոնան Լևանդովսկիին նոր պայմանագիր կառաջարկի ՝ աշխատավարձի զգալի կրճատմամբ

«Բարսելոնան» մտադիր է Ռոբերտ Լևանդովսկիին առաջարկել 1 տարվա նոր պայմանագիր՝ աշխատավարձի էական կրճատմամբ ու առանց երկարաձգման հնարավորության: Diario Sport-ш տեղեկություններով՝ ակումբը նախատեսում է կրճատել աշխատավարձի ֆիքսված մասը գրեթե 50%-ով՝ փոխարենը սահմանելով բոնուսներ խփած գոլերի և անցկացրած հանդիպումների քանակի համար:

Լեհ հարձակվողի պատասխանին «Բարսելոնայում» սպասում են ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:

37-ամյա ֆուտբոլիստի համար այժմ առաջնային է ակումբի նախագծում սեփական կարևորությունն զգալը և սեփական ապագայի հարցում վստահություն ունենալը, ուստի այս հարցում վճռորոշ է լինելու հանդիպումը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ:

Չնայած Լևանդովսկին ունի ֆինանսապես շատ ավելի գայթակղիչ առաջարկներ, հարձակվողի համար դեռևս առաջին պլանում է մնում մրցակցությունն ու թոփ առաջնությունում հանդես գալը: Ընթացիկ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը Լա Լիգայի 24 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը
Բեգիան 5 գոլ ուղարկեց ԱՄՆ-ի դարպասը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բարսելոնայի հարձակվողը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։