BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Պաշտոնական․ Իգոր Տուդորը հեռացված է Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնից
29 Մարտ 2026

Պաշտոնական․ Իգոր Տուդորը հեռացված է Տոտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնից

«Տոտենհեմը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի պաշտոնանկության մասին:

«Մենք հաստատում ենք, որ փոխադարձ համաձայնությամբ գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը հեռանում է ակումբից: Տոմիսլավ Ռոգիչը և Ռիկարդո Ռագնաչին նույնպես թողել են դարպասապահների մարզչի և ֆիզպատրաստության մարզչի իրենց պաշտոնները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Իգորին, Տոմիսլավին և Ռիկարդոյին վերջին վեց շաբաթվա ընթացքում իրենց գործադրած ջանքերի համար, որոնց ընթացքում նրանք անդադար աշխատել են: Մենք նաև մեր ցավակցությունն ենք հայտնում Իգորին՝ հարազատ մարդու կորստի կապակցությամբ, և այս դժվարին պահին աջակցություն ենք հայտնում նրան ու նրա ընտանիքին:

Նոր գլխավոր մարզչի մասին տեղեկատվությունը կտրամադրվի մոտ ժամանակներս», — հայտնում է «Տոտենհեմի» էջը X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լոնդոնյան ակումբը բաժանվել էր Անգելոս Պոստեկոգլուից և Թոմաս Ֆրանկից՝ մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում հեռացնելով երեք գլխավոր մարզիչների:

Տուդորը մարզում էր «Տոտենհեմը» փետրվարի 14-ից: Նրա գլխավորությամբ թիմը յոթ խաղում կրել է հինգ պարտություն: Այս պահին լոնդոնյան ակումբը 30 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավոր գերազանցելով վտանգավոր գոտում գտնվող «Վեստ Հեմից»:

Նախորդ հոդվածը
Հայաստանն 1-ին կեսից հետո զիջում է Բելառուսին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը Երևանում զիջեց Բելառուսի ընտրանուն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։