BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Իրանը ՖԻՖԱ-ին հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ֆուտբոլային ենթակառուցվածքների վնասի մասին
30 Մարտ 2026

Իրանը ՖԻՖԱ-ին հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից ֆուտբոլային ենթակառուցվածքների վնասի մասին

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) ռազմական հակամարտության պատճառով երկրի սպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ֆուտբոլային կառույցների վնասման մասին։

«Մենք խորապես ցավում և սգում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ հողի վրա անօրինական ռազմական հարձակման հետևանքով լուրջ վնաս է հասցվել Իրանի սպորտային ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ ֆուտբոլին», - ՖԻՖԱ-ին ուղղված նամակից մեջբերում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Իրանը նախկինում հայտարարել էր իր ազգային հավաքականին 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս բերելու հնարավորության մասին՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր մրցաշարին Իրանի ազգային հավաքականի ներկայության ոչ նպատակահարմար լինելու մասին։

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականների կազմերը
Հաջորդ հոդվածը
Լուկակուն բացատրել է, թե ինչու է հեռացել Բելգիայի հավաքականից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։