BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30 Մարտ 2026

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր:



Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիների տարիքային խմբում Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:

Թաոլու մրցաձևում հանդես է եկել Սիրանուշ Ավագյանը Թայցիցյուան (Taijiquan) և Թայցիշան (Taijishan) ոճերով` պայքարելով երտասարդների Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Թիմի ղեկավար Արամ Այդինյանը, որը նաև թաոլուի գծով միջազգային կարգի մրցավար է, հանդես է եկել առաջնության մրցավարական կազմում։

Մրցավայր են մեկնել նաև սանդայի գծով երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Ալիխանյանը և թաոլուի գծով հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ավագյանը:

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. 78-ամյա Ռոյ Հոջսոնը գլխավորել է Բրիստոլ Սիթին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականն 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի դարպասը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։