BazaResidence
Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին| Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար|
Հայաստանի Մ19 հավաքականն 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի դարպասը
30 Մարտ 2026

Հայաստանի Մ19 հավաքականն 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի դարպասը

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականն 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի հասակակիցների դարպասը։

Գոլերով աչքի ընկան Դավիթ Դավթյանը (4'), Մայքլ Ասիրյանը (12'), Դավիթ Բաթոյանը (23'), Դանիել Համբարձումովը (34'), Ժիրայր Աշիկյանը (45'+2, 60'), Մարտուն Հովհանիսյանն (79'), Ալբերտ Գարեգինյանը (11մ, 83') ու Հարություն Մովսիսյանը (90')։

Այսպիսով, Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Խմբի հաղթողը Կոսովոյի ընտրանին է՝ 7 միավորով։ Թուրքիան 3-րդն է՝ 4 միավորով։ Ջիբրալթարը առանց միավորի վերջին տեղում է"

Հիշեցնենք, որ 1-ին ու 2-րդ տուրերում Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի էր խաղացել համապատասխանաբար Կոսովոյի ու Թուրքիայի հավաքականների հետ՝ 1։1 հաշվով։

Նախորդ հոդվածը
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Եղբորս 2-3 տարով ուղարկելու եմ Դաղստան. IShowSpeed-ի խնդրանքը Մախաչևին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։