BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Էդու Ագիրե. Յամալը երբեք չի եղել Վինիսիուսի մակարդակում
30 Մարտ 2026

Էդու Ագիրե. Յամալը երբեք չի եղել Վինիսիուսի մակարդակում

El Chiringuito TV-ի լրագրող Էդու Ագիրեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը որպես ֆուտբոլիստ ավելի բարձրակարգ է, քան «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։

«Կարծում եմ՝ Վինիսիուսն ավելի լավն է, քան Ռաֆինյան, Վինիսիուսն ավելի լավն է, քան Լամինը։ Ես իսկապես հավատում եմ դրան։ Կարծում եմ՝ այն, ինչ Վինիսիուսն արել է իր լավագույն տարիներին, գերազանցում է Յամալի արդյունքներին. բրազիլացին ավելի ուժեղ է»,- նշել է լրագրողը։

Հարցին, թե որն է իր համար վճռորոշ գործոնը, Ագիրեն պատասխանել է.

«Վինիսիուսը «Ռեալին» Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է պարգևել՝ խաղալով առանցքային դերակատարում 2022-ի քամբեքների շարքում։ Այո, գոլերը խփում էր Բենզեման, բայց Վինիսիուսը թե՛ «Լիվերպուլի», թե՛ «Չելսիի», և թե՛ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում պարզապես քանդում էր մրցակիցների պաշտպանությունն իր արագությամբ ու խաբքերով։ Մենք կարծես մոռանում ենք այդ Վինիսիուսին»։

Դիտարկմանը, որ Յամալը նույնպես հիանալի մարզավիճակում է, լրագրողն արձագանքել է.

«Կարելի է ասել, որ Յամալը երբեք չի եղել այն մակարդակի վրա, որը Վինիսիուսը ցուցադրում էր վերջին տարիներին՝ 2022-ին, 2023-ին և 2024-ին։ Մենք տեսել ենք Յամալին «Ինտերի» դեմ խաղում, որում «Բարսան» դուրս մնաց մրցաշարից, և առանձին հանդիպումներում։ Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում գոլ խփած Վինիսիուսն իր արդյունավետությամբ զգալիորեն գերազանցում է Լամինի ներկայիս լավագույն ցուցանիշները»։

Անդրադառնալով հանրային կարծիքին՝ իսպանացի լրագողրն ասել է.

«Վինիսիուսը 25 տարեկան է, Յամալը՝ 18։ Բայց սխալ է ասել, թե Լամինը շատ ավելի լավն է Վինիից։ Պարազապես Ֆլիկի «Բարսելոնան» այժմ ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»»։

 

Նախորդ հոդվածը
14:20 հաշիվը դարձել է 45:20. աննախադեպ ցուցանիշ NBA-ում
Հաջորդ հոդվածը
Դե Ձերբիի նշանակումը ժամերի հարց է դարձել. մարզիչը մոտ է համաձայնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։