BazaResidence
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Մխիթարյանը լավագույնն է․ Պարբերականների գնահատականները Մխիթարյանին Ինտեր-Ֆեյենորդ խաղից հետո
12 Մարտ 2025

Մխիթարյանը լավագույնն է․ Պարբերականների գնահատականները Մխիթարյանին Ինտեր-Ֆեյենորդ խաղից հետո

Հայաստանի ազգգային հավաքականի լավագույնն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր»-«Ֆեյենորդ» հանդիպմանը։

Հեղինակավոր Sofascore կայքը Մխիթարյանին արժանացրել է 8/10 գնահատականին՝ ճանաչելով խաղի լավագույն ֆուտբոլիստ, որում իտալական ակումբն առավելության հասավ 2։1 հաշվով՝ վաստակելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։

WhoScored-ը Հենրիխին արժանացրել է 7.3/10 գնահատականին։ Հայ ֆուտբոլիստից բարձր գնահատական ստացել է միայն Մարկուս Թյուրամը՝ 8։

Ներկայացնում եմ Մխիթարյանի վիճակագրությունը՝

  • Հնարավոր գոլեր (xG) - 0,19
  • Հնարավոր գոլային փոխանցումներ (xA) - 0,18
  • Հպում գնդակին՝ 73
  • Ճշգրիտ փոխանցումներ/փոխանցումներ 54/59 (92%)
  • Առանցքային փոխանցումներ - 2/2
  • Հեռահար փոխանցումներ - 5/5
  • Ստեղծած գոլային պահեր - 1
  • Հարված դարպասին - 1
  • Դրիբլինգի փորձ - 1/1
  • Խախտումներ - 2
  • Խախտումներ իր հանդեպ - 2
Հիշեցնենք, որ Իտալիայի գործող չեմպիոնը քառորդ եզրափակիչում հանդիպելու է Մյունխենի «Բավարիային»։

Նախորդ հոդվածը
Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Դեպի քառորդ եզրափակիչ. Մխիթարյանի գրառումը ՉԼ-ում Ինտերի վստահ հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։