BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բարսելոնան նոր թեկնածու ունի հարձակման ձախ եզրի համար
31 Մարտ 2026

Բարսելոնան նոր թեկնածու ունի հարձակման ձախ եզրի համար

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Բենֆիկայի» վինգեր Անդրեաս Շելդերուպին:

Ինչպես հայտնում է Marca-ն, կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն նորվեգացուն դիտարկում է որպես հաջորդ մրցաշրջանում հարձակման ձախ եզրն ուժեղացնելու տարբերակներից մեկը:

«Բարսելոնայի» առաջնահերթությունը դեռևս Մարկուս Ռեշֆորդին թիմում պահելն է՝ «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալության ժամկետի ավարտից հետո: Սակայն «կապտանռնագույնները» 30 միլիոն եվրո հրաժարագինը համարում են չափազանցված, իսկ մանկունիանցիները մտադիր չեն նվազեցնել գինը: Այս համատեքստում 21-ամյա Շելդերուպը դիտվում է որպես հեռանկարային ներդրում ակումբի ապագայի համար:

Նշվում է, որ «Բենֆիկան» Շելդերուպի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո, թեև նորվեգացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո: «Բարսելոնայի» վերջնական որոշումը կկայացվի հաշվի առնելով ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոնները:

Նորվեգացին ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում, մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ֆերարին ու Մերսեդեսը դեմ են Ֆորմուլա-1-ի կանոնակարգի փոփոխությանը
Հաջորդ հոդվածը
Թուրքիան հաղթեց Կոսովոյին՝ նվաճելով ԱԱ-ի ուղեգիր (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։