BazaResidence
Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե |
Դյոկերեշի խաղավերջում խփած գոլը զրկեց լեհերին ԱԱ-ին մասնակցելու հնարավորությունից (տեսանյութ)
01 Ապրիլ 2026

Դյոկերեշի խաղավերջում խփած գոլը զրկեց լեհերին ԱԱ-ին մասնակցելու հնարավորությունից (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական գոտու  ընտրական փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Շվեդիան ընդունել էր Լեհաստանին ու հաղթեց 3։2 հաշվով։

Էնթոնի Էլանգայի 19-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Նիկոլա Զալևսկին՝ 33-րդ րոպեին։ 1-ին կեսի ավարտից 1 րոպե առաջ Գուստավ Լագերբիլկեն կրկին առաջ մղեց շվեդներին։ 55-րդ րոպեին Կարոլ Շվիեդրսկին խաղում 2-րդ անգամ վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 88-րդ րոպեին Վիկտոր Դյոկերեշի խփած գոլը հաղթանակ ու աշխարհի առաջնության մասնակցելու իրավունք պարգևեց Շվեդիայի ընտրանուն։

Գրեհեմ Փոթերի սաներն ընդգրկված են Մունդիալի F խմբում՝ Նիդերլանդների, Ճապոնիայի ու Թունիսի հավաքականների հետ։


Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Նախորդ հոդվածը
Թուրքիան հաղթեց Կոսովոյին՝ նվաճելով ԱԱ-ի ուղեգիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Անգլիան զիջեց Ճապոնիային. Իսպանիան ու Եգիպտոսը գոլեր չփոխանակեցին (տեսանութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։