Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Թույլ սերունդ, անեծք. Նոբել Առուստամյանն արձագանքել է Իտալիայի հավաքականի սենսացիոն ձախողմանն ԱԱ-2026-ում
01 Ապրիլ 2026

Թույլ սերունդ, անեծք. Նոբել Առուստամյանն արձագանքել է Իտալիայի հավաքականի սենսացիոն ձախողմանն ԱԱ-2026-ում

Հեռուստալրագրող Նոբել Առուստամյանն արձագանքել է Իտալիայի հավաքականի սենսացիոն ձախողմանը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Իտալացիները մրցաշարին մասնակցելու իրավունքի համար փլեյ-օֆֆի վերջին խաղում պարտվել են Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին (1:1, 1:4՝ 11 մետրանոց հարվածաշարում)։

«Անվանեք սա ինչպես կուզեք. աններելի սխալներ, թույլ սերունդ, անեծք։ Այսօրվա խաղից հետո միայն փաստն է մնում. Իտալիան վերջնականապես դուրս մնաց աշխարհի էլիտար թիմերի շարքից։ Ցավոք սրտի», - գրել է Նոբել Առուստամյանը իր Telegram ալիքում։

Իտալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ բաց կթողնի երեք անընդմեջ Աշխարհի առաջնություն։ Վերջին անգամ Իտալիան Աշխարհի առաջնությունում խաղացել է 2014 թվականին։

Նախորդ հոդվածը
Տոտենհեմի երկրպագուները քննադատել են Դե Զերբիի նշանակումը՝ Գրինվուդին աջակցելու համար
Հաջորդ հոդվածը
Սպինացոլա. Սա իմ վերջին հնարավորությունն էր Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։