BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
 Ազգային արտոնագրեր են շնորհվել թեկնածու ակումբներից 11-ին
01 Ապրիլ 2026

Ազգային արտոնագրեր են շնորհվել թեկնածու ակումբներից 11-ին

Ապրիլի 1-ին կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում քննության են դրվել Fastex  Պրեմիեր  Լիգայի  2025/2026  թթ.  մրցաշրջանի  մասնակից  9 ակումբների՝ «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «Վան ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Գանձասար ՖԱ» ՀԿ, և Հայաստանի Առաջին խմբի մասնակից 3 ակումբների՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Անդրանիկ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների  արտոնագրային  ոչ  ֆինանսական չափանիշի  փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: 

Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Պրեմիեր Լիգայի 2026/2027 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն  որոշում,  ըստ  որի  Ազգային  արտոնագրեր  շնորհվեցին  թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «Վան ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Գանձասար ՖԱ» ՀԿ, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անդրանիկ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025 թվականի խմբագրություն) մարզական չափանիշների պահանջներին, մասնավորապես՝  ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025թ. խմբագրություն) Հոդված 18-ի պահանջներին, և իր կազմում չի ներկայացրել առնվազն մեկ կանանց ֆուտբոլի թիմ, որը մասնակցում է Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն կամ Առաջին խմբի առաջնություններից որևէ մեկին։

Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ. 1/4 եզրափակիչ. Նոա-Փյունիկ, մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի մի շարք մարզադպրոցներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։