BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանի ջախջախիչ հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ (տեսանյութ)
12 Մարտ 2025

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանի ջախջախիչ հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վիգեն Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

87 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում Նազարյանն ուժերն է չափել Ադրբեջանի ներկայացուցչի հետ և 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:



Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

 

Նախորդ հոդվածը
Հենոն ձեզ բարևում ա. Ռոբերտ Արզումանյանը Միլանում հետևել է Ինտերի խաղին և հանդիպել Մխիթարյանի հետ
Հաջորդ հոդվածը
Առաջին խումբ. Լեռնային Արցախը հաղթեց տարվա առաջին խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։