Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սալահը Լիվերպուլից կհեռանա որպես լեգենդ․ Սլոթ
01 Ապրիլ 2026

Սալահը Լիվերպուլից կհեռանա որպես լեգենդ․ Սլոթ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի` ակումբից հեռանալու մասին։

«Մոհամեդ Սալահն իսկական լեգենդ է։ Հույս ունեմ՝ առաջիկա շաբաթներին ու ամիսներին նա կկարողանա իր ժառանգությունը ակումբում դարձնել ավելի նշանակալի։  Նա ընդմիշտ կմնա այս ակումբի լեգենդ, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, թիմի վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են նրանով, թե ինչ է արել թիմի համար։

Սալահը գոլեր է խփել, գոլային փոխանցումներ է կատարել։ Որպես երկրպագու՝ ես հետևել եմ նրան և այդ հարձակման եռյակին՝ Սադիո Մանեի և Ֆիրմինոյի հետ միասին… Այդ խաղացողների կապը մինչ օրս բոլորը հիշում են, և դա լիովին արդարացված է։  Սալահը հաստատ կհեռանա այս ակումբից որպես լեգենդ», — Սլոթի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Արարատը հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածը
Արժանիորեն անցանք կիսաեզրափակիչ․ Սանդրո Պերկովիչը՝ Փյունիկի դեմ գավաթային խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։