BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հարի Մագուայրին մեղադրանք է առաջադրվել ոչ պատշաճ վարքագծի համար
01 Ապրիլ 2026

Հարի Մագուայրին մեղադրանք է առաջադրվել ոչ պատշաճ վարքագծի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից զգուշացում է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ խաղում (2:2) ստացած կարմիր քարտից հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել ոչ պատշաճ վարքագծի համար:

«Հարրի Մագուայրին մեղադրանք է առաջադրվել մարտի 20-ին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բորնմութ» Պրեմիեր լիգայի հանդիպման 78-րդ րոպեին դաշտից հեռացվելուց հետո: Ենթադրվում է, որ պաշտպանը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, օգտագործել է վիրավորական բառեր կամ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերել չորրորդ պաշտոնյայի նկատմամբ իր հեռացումից հետո», — նշված է Ֆուտբոլային ասոցիացիայի հայտարարության մեջ:

Մագուայրը մինչև ապրիլի 2-ը պետք է պատասխանի առաջադրված մեղադրանքներին: Նա ինքնաբերաբար կորակազրկվի 1 խաղով՝ կարմիր քարտի համար և բաց կթողնի ապրիլի 13-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Լիդսի» հետ հանդիպումը։

Նախորդ հոդվածը
Արժանիորեն անցանք կիսաեզրափակիչ․ Սանդրո Պերկովիչը՝ Փյունիկի դեմ գավաթային խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Պետք չէր կարծել, որ խաղի կամ դիմակայության ելքը որոշված է․ Ռոբերտ Արզումանյանը՝ Արարատի դեմ գավաթային խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։