BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Լավագույնի կոչման ֆավորիտը 2 անընդմեջ խաղում ռեկորդ սահմանեց
02 Ապրիլ 2026

Լավագույնի կոչման ֆավորիտը 2 անընդմեջ խաղում ռեկորդ սահմանեց

«Սան Անտոնիոյի» կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման արտակարգ մարզավիճակ է ձեռք բերել: NBA-ի կանոնավոր առաջնության երկու անընդմեջ խաղում ֆրանսիացին վաստակել է 41 միավոր: Մինչև այդ 22-ամյա բասկետբոլիստը 58 խաղում չէր հասել 41 միավորի սահմանագծին:

Դրանից հետո նա 41-ական միավոր է վաստակել «Չիկագոյի» դեմ տնային և «Գոլդեն Սթեյթի» դեմ այսօր կայացած խաղերում:

Ուշագրավ է, որ «Վեմբին» ընդամենը 31 րոպե է խաղացել «Բուլզի» դեմ և 29 րոպե՝ «Ուորիորզի»: Կալիֆորնիացիների դեմ մրցավեճում նա կրկնել է նաև մրցաշրջանի անձնական ռեկորդը անդրադարձների (ռեբաունդների) հաշվարկում (18):

Ավելի վաղ NBA-ն Վեմբանյամային նշել էր որպես մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչման գլխավոր ֆավորիտ: Նա այդ հաշվարկում առաջին տեղ է բարձրացել մրցաշրջանի ավարտից 2 շաբաթ առաջ: Մինչև այդ առաջին հորիզոնականը 9 շաբաթ զբաղեցրել էր Նիկոլա Յոկիչը («Դենվեր») և 10 շաբաթ՝ Շեյ Գիլջես-Ալեքսանդրը («Օքլահոմա»):

 

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պետության կողմից կպարգևատրվի 141 մլն դրամով
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ. Անդրանիկ-Սյունիք խաղի մեկնարկային կազմերը (ուղիղ եթեր)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։