BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Գոլեր, ծեծկռտուք ու կամային հաղթանակ. Անդրանիկ-Սյունիք խաղը գերլարված ստացվեց
02 Ապրիլ 2026

Գոլեր, ծեծկռտուք ու կամային հաղթանակ. Անդրանիկ-Սյունիք խաղը գերլարված ստացվեց

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի «Անդրանիկ» – «Սյունիք» պատասխան խաղը գերլարված ու արդյունավետ ստացվեց: «Անդրանիկը» հաղթեց 5:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Գավաթի կիսաեզրափակիչ:

Հաշիվը 20-րդ րոպեին բացեց Պետրոս Աֆաջանյանը, որը, ցավոք, երկրորդ խաղակեսում ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց: Բաց թողած գոլից 9 րոպե անց Մայքլ Նդիդին գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 41-րդ րոպեին նիգերացու փոխանցումից հետո գեղեցիկ գոլ խփեց Էրիկ Պետրոսյանը:

Ընդմիջումից հետո՝ 61-րդ րոպեին, Վաչե Հակոբյանն անհավանական գոլ խփեց գրեթե զրոյական անկյունից. գնդակն անդրադարձավ դարպասաձողից ու հայտնվեց դարպասում:

3:1 հաշվից հետո կրկին ակտիվացավ «Սյունիքը» և 6 րոպե անց գոլ խփեց Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ: Դարպասի գրավումից հետո վիճաբանություն սկսվեց ֆուտբոլիստների միջև, ինչի արդյունքում մրցավար Հենրիկ Նալբանդյանը կարմիր քարտ ցույց տվեց կապանցիների ֆուտբոլիստ Սուրեն Առաքելյանին:

Մրցավարը խաղին ավելացրեց 12 րոպե, որի ընթացքում փոխարինման մտած Կամիլ Յեն դուբլ գրանցեց և ամրապնդեց վարդենիսցիների հաղթանակը: 

«Անդրանիկը» դարձավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը: Ավելի վաղ ուղեգիր էին նվաճել «Նոան» և «Ուրարտուն»:

Նախորդ հոդվածը
Ուկրաինացին հաղթեց ռուսին. Հավակնորդների մրցաշարում՝ երկու առաջատար
Հաջորդ հոդվածը
Շիրակ - Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։