BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
 Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահը տեխնիկական և մրցավարական սեմինար կանցկացնի
02 Ապրիլ 2026

Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահը տեխնիկական և մրցավարական սեմինար կանցկացնի

Ապրիլի 12-ին «Քրոսս» սպորտային համալիրում կկայանան  տեխնիկական և մրցավարական սեմինար, որը կանցկացնի Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, ITKF-ի խորհրդի անդամ, ITKF Ասիա աշխարհամասի տեխնիկական տնօրեն, սև գոտի 6-րդ դան Սուրեն Մաթևոսյանը։  Այս մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։ 

Սեմինարի նպատակն է կատարելագործել մարզիկների տեխնիկական հմտությունները, զարգացնել մրցավարական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները՝ ապահովելով ֆեդերացիայի պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակի պատրաստվածություն։

Սեմինարի ավարտին նախատեսվում է մրցավարական որակավորման քննություն՝ ազգային C, B, A կարգերի համար։

Ժամային գրաֆիկն ըստ գոտիների հետևյալն է․

6–4 քյու (կանաչ, կապույտ գոտիներ) 10:00–12:00

3 քյու և բարձր ( շագանակագույն, սև գոտիներ) 12:00–14:00

Մասնակցությունը պարտադիր է համապատասխան որակավորում ունեցող մարզիկների համար։

Նախորդ հոդվածը
Շիրակ - Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։