Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Պատմական նվաճում․ Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ (տեսանյութ)
12 Մարտ 2025

Պատմական նվաճում․ Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

ԵՎՐՈ 2026-ի որակավորման փուլի 6-րդ ենթախմբում Հայաստանի ազգային հավակաքականը վերջին՝ 6-րդ տուրում հյուրընկալել էր Ղազախստանի հավաքականին և հաղթեց 4։2 հաշվով։ Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նիկիտա Խրոմիխը։ Աչքի ընկավ նաև դարպասապահ Ալբերտ Աղաջանովը, որի գոլը կարող եք դիտել մեր թելեգրամյան ալիքում։

Մեր հավաքականը 16 միավորով գրավեց 1-ին տեղը՝ վաստակելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մեր ընտրանին տոնեց 5 հաղթանակ, 1 հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի։ Մեր խմբում, Ղազախստանից բացի, ընդգրկված էին նաև Դանիայի և Ալբանիայի հավաքականները։

Հիշեցնենք, որ ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի հաջորդ տարվա հունվարի 18-ից փետրվարի 8-ը՝ Լատվիայում և Լիտվայում։

Նախորդ հոդվածը
Առաջին խումբ. Լեռնային Արցախը հաղթեց տարվա առաջին խաղում
Հաջորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել Սլովանի կազմում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։