Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Երկու տարբեր խաղակեսեր էին․ Տուլիպա
02 Ապրիլ 2026

Երկու տարբեր խաղակեսեր էին․ Տուլիպա

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան»  2 անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակի» դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

Խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ասել է հետևյալը․ 

«Երկու շատ տարբեր խաղակեսեր էին։ Առաջին կեսում «Շիրակը» շատ լավ տպավորություն թողեց։ Մեզ համար դժվար էր այդ ճնշման տակ խաղալը, քանի որ ազատ ֆուտբոլիստներ գրեթե չէին լինում։ Առաջին կեսում մեզ ոչ բնորոշ չափի գնդակներ կորցրինք։ Դա մեզ համար անսովոր էր։ Երկրորդ կեսում մեր խաղը շատ փոխվեց։ Մենք կարողացանք գտնել ազատ տարածություններ ու համագործակցությունը խաղադաշտում շատ լավ էր»,-Տուլիպայի խոսքերն է փոխանցում Sportmedia.am-ի թղթակիցը։ 

 

Նախորդ հոդվածը
Պայքարեցինք, բայց տարրական սխալ թույլ տվեցինք․ Արսեն Հովհաննիսյան
Հաջորդ հոդվածը
Բուֆոնը նույնպես հեռացավ զբաղեցրած պաշտոնից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։