BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հանսի Ֆլիկ. Վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ
03 Ապրիլ 2026

Հանսի Ֆլիկ. Վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ սպասվող խաղերի մասին: Ապրիլի 4-ին թիմերը կհանդիպեն Մադրիդում՝ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում: Չեմպիոնների լիգայի խաղերը կկայանան ապրիլի 8-ին և 14-ին:

«Այո, սա խաղ է Լա Լիգայի և Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Նրանք ունեն վարպետության շատ բարձր մակարդակ, և ցանկացած խաղացող կարող է վճռել հանդիպման ելքը: Շատ կարևոր է թույլ չտալ այնքան սխալներ, որքան նրանց դաշտում կայացած մեր նախորդ խաղում էր: Ինձ դուր եկավ այսօրվա մարզումը, առջևում երկու շատ կարևոր ամիսներ են:

Ատլետիկոյի դեմ միշտ էլ դժվար է, նրանք ունեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկին: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ նրանց խաղում և այն, թե ինչպես են նրանք գործում: Նրանք ունեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից ոմանց, օրինակ՝ Գրիզմանը: Նրանց խաղացողները հիասքանչ են, և նրանց ստադիոնի մթնոլորտը նույնպես հիանալի է:

Մենք քննարկել ենք նաև խաղադաշտի որակը: Ես ֆուտբոլիստներին ասացի, որ պետք է ուշադրություն դարձնել դրան. հնարավոր է՝ արժե փոխել խաղակոշիկների: Նրանք պետք է պատրաստ լինեն և հարմարվեն»,- գերմանացու խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև գոտեմարտը չեղարկվել է
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։