Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ինտերը մերժել է Բարսելոնայի առաջին առաջարկը Բաստոնիի համար
03 Ապրիլ 2026

Ինտերը մերժել է Բարսելոնայի առաջին առաջարկը Բաստոնիի համար

«Բարսելոնան» գործնական քայլեր է ձեռնարկել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։

FCInter1908-ը, հղում անելով Sport Mediaset-ին, հայտնում է, որ «կատալոնացիներն» արդեն ներկայացրել են առաջին պաշտոնական առաջարկը՝ 45 միլիոն եվրո։ «Ինտերին» առաջարկը չի բավարարել, սակայն բանակցությունները կշարունակվեն։ «Ներաձուրիները» մտադիր են պաշտպանի վաճառքից ստանալ առնվազն 60 միլիոն եվրո։

Հատկանշական է, որ թե՛ միլանյան ակումբը, թե՛ հենց ֆուտբոլիստը հրաժարվել են քննարկել Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային առաջարկը, որը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։

«Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում Բաստոնիի տարեկան աշխատավարձը կկազմի 7 միլիոն եվրո, ինչը 2 միլիոնով ավելի է, քան նա ներկայումս ստանում է «Ինտերում»։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Խաչանովի 1-ին մրցակիցը Մոնտե-Կառլոյի Մասթերսում
Հաջորդ հոդվածը
ESPN-ը հրապարակել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։