BazaResidence
Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին| Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին| Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար|
Ռոնալդուն խփեց կարիերայի 966 ու 967-րդ գոլերը․ Ալ-Նասրը 5 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը (տեսանյութ)
Այսօր 00:06

Ռոնալդուն խփեց կարիերայի 966 ու 967-րդ գոլերը․ Ալ-Նասրը 5 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 27-րդ տուրում «Ալ-Նասրն» ընդունել էր «Ալ-Նաջմային» ու հաղթեց 5։2 հաշվով։

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց՝ խփելով իր կարիերայի 966 ու 967-րդ գոլերը։ Ռոնալդուն աչքի ընկավ 56-րդ րոպեին, իսկ 73-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

«Ալ-Նասրից» դուբլ ձևակերպեց նաև Սադիո Մանեն (45'+9, 90'+5)։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Աբդուլահ Ալ-Համդանը՝ 1-ին կեսին ավելացրած 8-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ու 6 միավորով գերազանցում է 2-րդ տեղով ընթացող «Ալ-Հիլալին», որից 1 խաղ ավել է անցկացրել։

Նախորդ հոդվածը
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկարժեք դարպասապահների տասնյակը
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն հերթական հաղթանակը տոնեց՝ մեծացնելով առավելությունը Լանսի նկատմամբ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։