BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)
04 Ապրիլ 2026

Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց 2։1 հաշվով։

18-րդ րոպեին Մամադու Դումբիան բացեց հանդիպման հաշիվը, սակայն թիմերը ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում։ 1-ին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը դիպուկ իրացրեց Հայկ Թաթոսյանի վաստակած 11-մետրանոցը։

Չարենցավանը ներկայացնող ակումբի հաղթական գոլը հեղինակեց Նարեկ Մանուկյանը՝ 65-րդ րոպեին։

Այս հաղթանակից շնորհիվ «Վանը» վաստակում է 25 միավոր ու 6-րդն է։ «Արարատը» 6 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում կկայանան «Նոա»-ԲԿՄԱ (05.04, 16:00), «Ուրարտու»-«Գանձասար» (05.04, 19:00), «Շիրակ»-«Փյունիկ» (06.04, 17:00) և «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» (06.04, 19:00) հանդիպումները։

Նախորդ հոդվածը
Ռեալը պարտվեց Մալյորկային
Հաջորդ հոդվածը
Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։