Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար
05 Ապրիլ 2026

Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները պատասխանել է հարցին՝ կհամաձայնե՞ր արդյոք փոխանակել իր տիտղոսը, որպեսզի ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը որակավորվեր Աշխարհի առաջնությանը:

«Այո՛: Ես սիրով կգնայի նման փոխանակման: Շատ երիտասարդներ և երեխաներ չեն տեսել աշխարհի առաջնությունն Իտալիայի մասնակցությամբ»,-Սիների խոսքերն է մեջբերում Eurosport.fr-ը:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆի եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինան հետխաղյա 11-մետրանոցների սերիայում հաղթել է Իտալիային (1:1, 4:1 հարվածաշարով):

Նախորդ հոդվածը
Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել
Հաջորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։