BazaResidence
Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը|
Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ
05 Ապրիլ 2026

Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ

Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Նոա»-ԲԿՄԱ (2:0) խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

Խորվաթ մասնագետը հայերենով շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Զատիկը, ինչից հետո անդրադարձել է հանդիպմանը․

«Մեծ շնորհավորանքներ եմ փոխանցում իմ ֆուտբոլիստներին։ Շատ գոհ եմ նրանց ցուցադրած խաղից։ Կարծում եմ, ամբողջովին արժանի էինք հաղթանակի։ Մենք շատ լուրջ էինք տրամադրված խաղի ամենասկզբից։ Մենք ստեղծեցինք բավական վտանգավոր պահեր՝ հատկապես մրցակցի տուգանային գոտում։ Այն, ինչ պակասում էր, 2-րդ գոլն էր։ Նման խաղերում դա անհրաժեշտություն է և մենք ունեինք հնարավորություններ, ցավոք, չկարողացանք անել մինչև վերջին 10 րոպեն։ Ես գոհ եմ մեր ցուցադրած խաղից։

Տղաներին խաղից առաջ ասել էի, որ երեկվա նախախաղային մարզումը լավագույնն էր՝ իմ այստեղ գտնվելուց ի վեր։ Մարզիչն ավելի հաջողակ չի կարող լինել, երբ խաղացողներն ինչ անում են մարզմանը, ցուցադրում են նաև խաղի ընթացքում։ Վերցնում ենք 3 միավորը և շարժվում առաջ»,-նշել է Պերկովիչը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում
Հաջորդ հոդվածը
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։