BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Այսօր 00:40

Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Ռոմային» ու հաղթեց 5։2 հաշվով։

Լաուտարո Մարտինեսը հանդիպման հաշիվը բացեց խաղի մեկնարկից ուղիղ 1 րոպե անց։ 40-րդ րոպեին Ջանլուկա Մանչինիին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, բայց «Ինտերը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։ 1-ին կեսին ավելացրած 2-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Հական Չալհանօղլուն։

52-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը դուբլ ձևակերպեց՝ մեծացնելով «Ինտերի» առավելությունը։ 3 րոպե անց աչքի ընկավ Մարկուս Թյուրամը։ 63-րդ րոպեին տանտերերի 5-րդ գոլը հեղինակեց Նիկոլո Բարելան։ Մնացյալ ժամանակահատվածում «Ռոմային» հաջողվեց հետ բերել 1 գնդակ։ 70-րդ րոպեին աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որն ապաքինվել է վնասվածքից, վերադարձավ խաղադաշտ՝ փոխարինման մտնելով 76-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 72 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 9 միավորի առավելություն 2-րդ տեղով ընթացող «Միլանի» նկատմամբ, որը 31-րդ տուրի հանդիպումը կանցկացնի «Նապոլիի» դեմ։ «Ռոման» 54 միավորով 6-րդն է։

Նախորդ հոդվածը
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան
Հաջորդ հոդվածը
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։