Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Այսօր սպորտի միջազգային օրն է
06 Ապրիլ 2026

Այսօր սպորտի միջազգային օրն է

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։

Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ, ցուցադրական ելույթներ՝ մայրաքաղաքը վերածելով իրական բացօթյա «մարզադաշտի»։

ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների սաները Երևանի Հյուսիսային պողոտայում ժամը 15:00-18:00-ը կանցկացնեն վոլեյբոլի, սուսերամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, շախմատի, բադմինթոնի, կարատեի, թաեքվոնդոյի, մարմնամարզության և բասկետբոլի ցուցադրական մրցելույթներ և սպորտային խաղեր։ Մասնակիցներն ու այցելուները հնարավորություն կունենան զգալու սպորտային միջավայրի ոգին՝ դառնալով տոնական մթնոլորտի ակտիվ մասնակիցը։ Միջոցառումները լինելու են ինտերակտիվ՝ ներգրավելով բոլոր ցանկացողներին:

Միջոցառումներ են նախատեսված նաև Ազատության հրապարակում, «Այգի» բիզնես կենտրոնի բակային հատվածում: Օրվա շրջանակում սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ կանցկացվեն նաև մարզերում:

Նախորդ հոդվածը
Ինտերն ընդհատել է Իտալիայի առաջնությունում 3-խաղյա առանց հաղթանակների շարքը
Հաջորդ հոդվածը
Երևանը կընդունի 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերը

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։