BazaResidence
Արարատ-Արմենիա-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Մահացել է Հանսի Ֆլիկի հայրը| Երբ խաղում ես Ման․Սիթիում, տիտղոսների մասին մտածում ես ամեն օր․ Էրլինգ Հոլանդ| Արարատ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Մեր ժամանակներում ևս նման բաներ պատահում էին հանդերձարանում. Իկեր Կասիլյասը՝ Վալվերդեի ու Չուամենիի բախման մասին| Քաոս Պրահայում․ Ինչպե՞ս երկրպագուների արարքը կարող է Սլավիային զրկել տիտղոսից (տեսանյութ)|
Ինտերն ընդհատել է Իտալիայի առաջնությունում 3-խաղյա առանց հաղթանակների շարքը
06 Ապրիլ 2026

Ինտերն ընդհատել է Իտալիայի առաջնությունում 3-խաղյա առանց հաղթանակների շարքը

«Ինտերը»  Ա Սերիայի 31-րդ խաղում 5:2 հաշվով ջախջախել է «Ռոմային»։ Միլանյան ակումբը, այսպիսով, ընդհատել է Իտալիայի առաջնությունում երեք խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։

Ավելի վաղ «Ինտերը» դերբիում նվազագույն հաշվով պարտություն էր կրել «Միլանից», ինչպես նաև ոչ-ոքի էր խաղացել «Ատալանտայի» (1:1) և «Ֆիորենտինայի» (1:1) հետ։

Հաջորդ տուրում Քրիստիան Կիվուի թիմը կմրցի «Կոմոյի» հետ (ապրիլի 12-ին)։

«Ինտերը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 31 խաղում վաստակած 72 միավորով։ «Միլանը» երկրորդն է՝ 63 միավորով, իսկ «Նապոլին»՝ երրորդը՝ 62 միավորով։ «Նապոլին» և «Միլանը» միմյանց հետ կխաղան երկուշաբթի՝ ապրիլի 6-ին։

Նախորդ հոդվածը
Բարսելոնայի լեգենդ Ռոնալդինյոն կիսվել է Լամին Յամալի մասին իր կարծիքով
Հաջորդ հոդվածը
Այսօր սպորտի միջազգային օրն է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։