Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը|
Մբապեն իր գոլերով մեզ վստահություն է ներշնչում․ Վինիսիուս
06 Ապրիլ 2026

Մբապեն իր գոլերով մեզ վստահություն է ներշնչում․ Վինիսիուս

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպման նախաշեմին անդրադարձել է Կիլիան Մբապեի հետ իր խաղային համագործակցությանը և թիմում տիրող մթնոլորտին:

Պատասխանելով այն քննադատություններին, թե իրենց զույգը արդյունավետ չէ վճռորոշ խաղերում, 25-ամյա բրազիլացին նշել է.

«Մարդիկ շատ բաներ են ասում։ Կիլիանն այստեղ է մեզ օգնելու համար և նա իր գոլերով վստահություն է ներշնչում մեզ։ Վաղը մեզ լավ համագործակցություն է պետք. սա մեծ հանդիպում է, իսկ նման պահերին արդյունք են ապահովում հիանալի խաղացողները և Մբապեն հենց այդպիսին է։ Մենք լավ կապ ունենք ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Մենք միասնական ենք և միասին պայքարելու ենք այս ակումբի համար»,-նշել է Վինիսիուսը։

«Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 7-ին և կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Վիլլելայի գոլը հաղթանակ պարգևեց Փյունիկին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ու Ալաշկերտը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։