BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արսենալի, Յուվենտուսի և Ուելսի հավաքականի նախկին ֆոտբոլիստն ավարտեց կարիերան
07 Ապրիլ 2026

Արսենալի, Յուվենտուսի և Ուելսի հավաքականի նախկին ֆոտբոլիստն ավարտեց կարիերան

«Արսենալի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմզին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Այս որոշումն ինձ հեշտ չտրվեց: Երկար մտորումներից հետո ես որոշեցի հեռանալ ֆուտբոլից: Ինձ համար պատիվ էր կրել Ուելսի հավաքականի մարզաշապիկը և նրա հետ ապրել այսքան անհավանական պահեր: Դա հնարավոր չէր լինի առանց բոլոր այն մարզիչների անհավանական ներդրման, որոնց գլխավորությամբ ես աշխատել եմ, և ամբողջ անձնակազմի, որն ամեն հարցում օգնում էր ինձ:

Երկրորդ՝ շնորհակալություն բոլոր ակումբներին, որտեղ բախտ եմ ունեցել խաղալ: Շնորհակալություն բոլոր մարզիչներին և աշխատակիցներին, ովքեր օգնեցին ինձ իրականացնել երազանքս և խաղալ ամենաբարձր մակարդակում:

Եվ հսկայական շնորհակալություն կնոջս, երեխաներիս և ամբողջ ընտանիքիս: Եթե դուք այս ընթացքում իմ կողքին չլինեիք, ոչինչ հնարավոր չէր լինի»,- գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Ռեմզին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Քարդիֆ Սիթիում», որտեղից 2008 թվականին տեղափոխվել է «Արսենալ»: 2019-ից 2022 թվականներին նա հանդես է եկել «Յուվենտուսում», որից հետո միացել է «Նիսին»: 2023-ին Ռեմզին վերադարձել է «Քարդիֆ», իսկ 2025-ից խաղում էր «Պումասում»:

«Արսենալի» կազմում Աարոնը երեք անգամ հաղթել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը: «Յուվենտուսի» հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

Ուելսի հավաքականի կազմում Ռեմզին անցկացրել է 86 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը
Վինիսիուսն անդադար սադրում է. Մատեուսը՝ Ռեալ-Բավարիա խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Մոնտե-Կառլո. Յանիկ Սիները մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։