BazaResidence
Ալաշկերտ-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| ԵԱ․ Հարությունյանը լարված գոտեմարտում հաղթանակի հասավ, Մկրտչյանը պարտվեց| ԵԱ. Արսեն Հարությունյանի ֆանտաստիկ մեկնարկը| ԵԱ. Խաչատուր Խաչատրյանը տուշեով հաղթեց լեհ մրցակցին| Հրայր Ալիխանյանը ջախջախեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզի համար| Ծանրամարտի ԵԱ․ Կարապետյանն ու Մարտիրոսյանը մտնում են պայքարի մեջ|
Այս հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ սա Չեմպիոնների լիգան է․ Ֆլիկը՝ Ատլետիկոյի դեմ խաղից առաջ
07 Ապրիլ 2026

Այս հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ սա Չեմպիոնների լիգան է․ Ֆլիկը՝ Ատլետիկոյի դեմ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» դիմակայության 1-ին խաղից առաջ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է սպասվող հանդիպման մասին․

««Ատլետիկոն» բարդ մրցակից է: Այս թիմը հիանալի է տրամադրվում խաղերին, ունի բարձր ինտենսիվություն և ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, այնպես որ նրանց հետ հանդիպումները միշտ դժվար են դասավորվում: Երկու խաղերն էլ շատ էմոցիոնալ կլինեն և մենք կփորձենք լավ արդյունքի հասնել: Մենք ունենք մեր ոճը և պետք է հավատարիմ մնանք դրան: Մեզ անհրաժեշտ է պրեսինգի ենթարկել մրցակցին և գտնել ազատ գոտիներ: Կարևորը հենց առաջին րոպեներից կենտրոնացվածությունը պահպանելն է:

Այս հանդիպումն առանձնահատուկ է, քանի որ սա Չեմպիոնների լիգան է, և մենք բոլորս ցանկանում ենք ցույց տալ մեր առավելագույնը: Կարևոր է մեր ձեռագրին հավատարիմ մնալը և յուրաքանչյուրի մասնակցությունը պաշտպանությանը. մենք պետք է հավուր պատշաճի պահենք մեր դիրքերը: Զգացողություն ունեմ, որ մեր երկրպագուների և խաղացողների միջև ֆանտաստիկ կապ է հաստատվել: Վաղը մեզ պետք կգա նրանց աջակցությունը»,-նշել է Ֆլիկը։

«Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդի» հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին։ Մեկնարկը՝ 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Մոնտե-Կառլո. Չեմպիոնը մեկնարկեց վստահ հաղթանակով
Հաջորդ հոդվածը
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։