BazaResidence
Ռունի Բարդաջին հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում․ Ֆլիկը դեմ է տեղափոխությանը| Լացիոն պարտության մատնեց Նապոլիին| Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա| Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին| Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը| Արարատն անակնկալ հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ (տեսանյութ)|
Մելիքյանի հետ 4 ժամ զրուցել ենք, տարաձայնություններն անցյալում են․ Նաիր Տիկնիզյան
08 Ապրիլ 2026

Մելիքյանի հետ 4 ժամ զրուցել ենք, տարաձայնություններն անցյալում են․ Նաիր Տիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատասխանել է ազգային ընտրանու կազմում իր դերի, Սպերցյանի հետ ընկերության և Ազգերի լիգայի մասին․

– Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի շանսերն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ո՞ր խաղերը կլինեն առանցքային:

– Հայաստանի հավաքականի շանսերի վերաբերյալ չեմ ցանկանում որևէ կանխատեսում անել: Մեզ համար կարևոր է խոսքից անցնել գործի: Լավ աշխատել ամռանը, հետո հավաքվել սեպտեմբերին և արդեն կոնկրետ լուծել դրված խնդիրները: Ո՞ր խաղերը կլինեն առանցքային. հավաքականում յուրաքանչյուր խաղ առանցքային է:

– Վերջերս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ժամանել էր Սերբիա՝ քո խաղին հետևելու համար: Մինչ այդ գրում էին ձեր տարաձայնությունների մասին. հաջողվե՞ց հարթել հարաբերությունները:

– Հավաքականի գլխավոր մարզիչը Սերբիա էր եկել նախևառաջ իմ խաղը տեսնելու և մարզավիճակս գնահատելու համար: Խաղից հետո մենք հանդիպեցինք և շուրջ չորս ժամ զրուցեցինք ֆուտբոլային տարբեր թեմաների շուրջ: Այն, որ մենք փոքր տարաձայնություններ ենք ունեցել, միանգամայն նորմալ է: Նույնիսկ լավ է, երբ նույն հարցի վերաբերյալ մի քանի կարծիք կա: Փառք Աստծո, մեզ հաջողվեց պարզապես գալ ընդհանուր հայտարարի և վերջ: Հետևաբար, հիմա ոչ մի տարաձայնություն լինել չի կարող:

– Ի՞նչ է քեզ համար նշանակում խաղալ Հայաստանի հավաքականում: Զգո՞ւմ ես առանձնահատուկ պատասխանատվություն:

– Ինձ համար դա մեծ պատիվ է: Դա նշանակում է ներկայացնել մի փոքր ժողովրդի, որն ուրախանում է նույնիսկ ամենափոքր հաղթանակներով: Մենք այնքան էլ հաճախ չենք հաղթում, բայց երբ հաջողվում է, ես զգում եմ, թե ինչպես են մոլորակի բոլոր հայերը մեծ մասամբ հպարտություն ապրում: Եվ դա ինձ շատ է ուրախացնում: Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, անխոս, հիմա ես արդեն հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եմ և դա կրկնակի պատասխանատվություն է դնում ինձ վրա: Ուստի շատ կարևոր է լինել առաջատար ինչպես դաշտում, այնպես էլ դրանից դուրս:

– Հետևո՞ւմ ես արտերկրում հանդես եկող մյուս հայ ֆուտբոլիստներին: Նրանցից ո՞վ է քեզ հատկապես տպավորում:

– Բնականաբար, երբեմն կարող եմ դիտել իմ հայրենակիցների, հավաքականի թիմակիցներիս խաղերը: Ես շատ հաճախ հետևում եմ Արթուր Միրանյանին, Էդգար Սևիկյանին: Նաև երբեմն դիտում եմ Վահան Բիչախչյանի խաղերի տեսությունները: Այս տղաներն իրենց խաղաոճով ինձ դուր են գալիս: Իհարկե, Էդուարդ Սպերցյանն իմ շատ մոտ ընկերն է: Մենք նրա հետ լավ հարաբերությունների մեջ ենք, ինչպես և հավաքականի բոլոր տղաների հետ, բայց նա ինձ ավելի մոտ է, քանի որ մենք շատ վաղուց ենք ճանաչում միմյանց:

Նախորդ հոդվածը
Հերքելը տեղին չի լինի. Տիկնիզյանը չի բացառել ՌՊԼ վերադարձը
Հաջորդ հոդվածը
Ռուսաստանի գավաթ․ Մոսկվայի Դինամոն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։