BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը| Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին| Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ|
Ռուսաստանի գավաթ․ Մոսկվայի Դինամոն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
08 Ապրիլ 2026

Ռուսաստանի գավաթ․ Մոսկվայի Դինամոն ու Կրասնոդարը հաղթողին չպարզեցին․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի գավաթի խաղարկության «փոքր եզրափակիչի» առաջին խաղում Մոսկվայի «Դինամոն» ընդունել էր «Կրասնոդարին»։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Ալեքսանդր Չերնիկով հեռացվեց խաղադաշտից՝ հյուրերին թողնելով 10 հոգով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին։

Ռուսաստանի գավաթի խաղարկության «սուպերզրափակիչին» մասնակցում են «փոքր եզրափակիչների» հաղթող թիմերը, որոնք վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար «անցնում են» տարբեր ճանապարհներ։ ՌՊԼ-ում հանդես եկող թիմերը վիճարկում են «սուպերեզրափակիչի» 1-ին ուղեգիրը, իսկ մյուս դիվիզիոններում հանդես եկող թիմերը՝ 2-րդ ուղեգիրը։ ՌՊԼ-ի ուղով պայքարից դուրս մնացած թիմերը կարող են պայքարը շարունակել 2-րդ ուղով։

«Սուպերեզրափակիչի» մյուս ուղեգիրը կվիճարկեն Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Զենիթ»/«Սպարտակ» զույգի հաղթողը։

Նախորդ հոդվածը
Մելիքյանի հետ 4 ժամ զրուցել ենք, տարաձայնություններն անցյալում են․ Նաիր Տիկնիզյան
Հաջորդ հոդվածը
Բարսելոնա-Ատլետիկո Մադրիդ․ ՊՍԺ-Լիվերպուլ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։