BazaResidence
Հայտնի են Փյունիկի ու Ալաշկերտի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում| Հայտնի է Արարատ-Արմենիայի մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում| Փյունիկն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում| Էդուարդ Սպերցյանը` Կրասնոդարի 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող| Ալաշկերտի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում | Արաս Օզբիլիսը՝ Ուրարտու-2-ի գլխավոր մարզիչ|
Մագուայերը համաձայնել է աշխատավարձի կրճատման՝ Մանչեսթեր Յունայթեդում մնալու համար
09 Ապրիլ 2026

Մագուայերը համաձայնել է աշխատավարձի կրճատման՝ Մանչեսթեր Յունայթեդում մնալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը, որը նախկինում երկարաձգել էր ակումբի հետ պայմանագիրը, համաձայնել է աշխատավարձի զգալի զիջումների, հաղորդում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ Մագուայերը համաձայնվել է իր ներկայիս աշխատավարձի՝ շաբաթական 190,000 ֆունտ ստեռլինգի կրճատմանը։ Ավելին, պաշտպանը մերժել է մի քանի ավելի շահավետ առաջարկներ, այդ թվում՝ MLS-ի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Ակումբը պատրաստ էր Հարրիին առաջարկել զգալի գումար և Լիոնել Մեսսիի հետ խաղալու հնարավորություն։ Սակայն, առաջարկը քննարկելուց հետո, պաշտպանը մերժել է այս տարբերակը և երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2027 թվականի ամառը։

Նոր պայմանագիրը ներառում էր ևս մեկ տարով երկարաձգման հնարավորություն։ Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2019 թվականից և անցկացրել է 266 խաղ՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։

Նախորդ հոդվածը
ՊՍԺ-ն Փարիզում հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիայի լիգա. մեկնարկում է 1/4 եզրափակիչը, ապրիլի 9-ի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։