Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բուխարեստի ազգային մարզադաշտում հրաժեշտ են տվել Միրչա Լուչեսկուին (լուսանկար)
09 Ապրիլ 2026

Բուխարեստի ազգային մարզադաշտում հրաժեշտ են տվել Միրչա Լուչեսկուին (լուսանկար)

Դոնեցկի «Շախտյորի» և Ռումինիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին հրաժեշտ են տվել իր հայրենիքում։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Բուխարեստի «Ազգային» մարզադաշտում, որտեղ տեղափոխվել է նրա դագաղը: 



Հրաժեշտի արարողությունը հեռարձակվել է ռումինական հեռուստատեսությամբ։ ՈՒԵՖԱ-ն էլ հայտարարել է, որ այս շաբաթ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ։

Լուչեսկուն հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Ռումինիայի հավաքականի մարզման ժամանակ: Ուրբաթ նա տարել էր սրտամկանի սուր ինֆարկտ, իսկ կիրակի մասնագետի վիճակը վատթարացել էր: Նա կյանքից հեռացել է ապրիլի 7-ին 80 տարեկանում:

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիայի լիգա. մեկնարկում է 1/4 եզրափակիչը, ապրիլի 9-ի խաղացանկը
Հաջորդ հոդվածը
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները 2-րդ խաղափուլից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։