Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մեսսիից ոգեշնչված․ Խուլիան Ալվարեսը խոսել է Բարսելոնային խփած գոլի մասին
09 Ապրիլ 2026

Մեսսիից ոգեշնչված․ Խուլիան Ալվարեսը խոսել է Բարսելոնային խփած գոլի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոստովանել է, որ տուգանային հարվածով «Բարսելոնայի» դարպասը գրավելու հարցում իրեն ոգեշնչել է Լիոնել Մեսսին։

«Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաղթել են «Բարսելոնային» 2:0 հաշվով: Արգենտինացին տուգանայինից գոլի հեղինակ է դարձել 45-րդ րոպեին:

«Ես մի քանի անգամ դիտել եմ Մեսսիի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գոլը (2019 թվականի մայիսին) այստեղ՝ «Կամպ Նոուում», բայց լիովին վստահ չէի, որ գնդակը հենց այդ անկյունն էր ուղարկել: Հենց որ հարվածում ես գնդակին, հասկանում ես դա, և դեռ նախքան հարվածելն արդեն բավականին վստահ էի»,- ասել է Ալվարեսը:

Նախորդ հոդվածը
Մադրիդի Ռեալն ու Լիվերպուլը բանակցում են հնարավոր փոխանակման շուրջ
Հաջորդ հոդվածը
Ո՞վ կստանա Ոսկե գնդակը. Goal-ը ներկայացրել է հավակնորդների թոփ-20-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։