BazaResidence
Ռոնալդուն կարիերայի 969-րդ գոլն է խփել| Ծանրամարտի ԵԱ․ Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ| Կարեն Նալբանդյան. Շատ ուրախ եմ, որ խաղային իրավիճակից գոլ խփեցի (տեսանյութ)| ՊՍԺ-ն պարտվեց Լիոնին (տեսանյութ)| Յուվենտուսը հաղթեց Բոլոնյային, Միլանը՝ Վերոնային․ Ա Սերիայի խաղային օրվա արդյունքները | Հայտնի են Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի հաղթողները|
Մրցավարական սկանդալ ՉԼ-ում. Բարսելոնան մրցավարների որոշումների մեջ միտումներ է նկատում ու բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին
09 Ապրիլ 2026

Մրցավարական սկանդալ ՉԼ-ում. Բարսելոնան մրցավարների որոշումների մեջ միտումներ է նկատում ու բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ բողոքարկելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում (0:2) տեղի ունեցած մրցավարական որոշումները։ Ակումբը գտնում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ մրցավարի գործողությունները հակասել են գործող կանոնակարգին, ինչն անմիջականորեն ազդել է խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա։

Բողոքի հիմնական պատճառը հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած միջադեպն է: Խաղի վերսկսումից հետո մադրիդյան թիմի պաշտպան Մարկ Պուբիլը սեփական տուգանային հրապարակում ձեռքով կանգնեցրել է գնդակը, որն իրեն էր փոխանցել դարպասապահ Խուան Մուսոն: Գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը չի արձագանքել դրվագին և չի նշանակել 11-մետրանոց հարված։

«Բարսելոնան» գտնում է, որ այս որոշումը, VAR-ի անգործությանը համատեղ, լուրջ սխալ է։ Այդ կապակցությամբ ակումբը պահանջել է հետաքննություն անցկացնել, տրամադրել մրցավարների բանակցությունների ձայնագրությունները և, անհրաժեշտության դեպքում, պաշտոնապես ընդունել սխալներն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է ակումբի իրավաբանական դեպարտամենտի հայտարարության մեջ։

«Բարսելոնան» շեշտում է, որ սա եզակի դեպք չէ և դիտարկում է այն որպես միտում.

«Սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին մրցաշրջանների ընթացքում, երբ անհասկանալի մրցավարական որոշումները լուրջ վնաս են հասցնում թիմին՝ ստեղծելով ակնհայտ անհավասարություն և թույլ չտալով նրան մրցակցել այլ ակումբների հետ հավասար պայմաններում»։

Նախորդ հոդվածը
Նա հեռանում է որպես լեգենդ. Ռոբերտսոնը կլքի Լիվերպուլը
Հաջորդ հոդվածը
Մոնտե-Կառլո․ Ալկարասն ու Սիները խնդիրների բախվեցին, բայց կշարունակեն պայքարը․ բոլոր արդյունքները (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։