Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
10 Ապրիլ 2026

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 3 անդամներ դուրս են եկել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ։

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել նժույգ թափեր վարժության եզրափակիչ:  Որակավորման փուլում Մանուկյանը վաստակել է 14.666 միավոր և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 14.533 միավորով: 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն օղակների վարժության որակավորման փուլում գրավել է երրորդ տեղը՝ 14.133 միավորով:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը ոսկե մեդալ էր նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում օրերս անցկացված աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում, այսօր հանդես կգա հենացատկի վարժության որակավորման փուլում։

Նախորդ հոդվածը
Հարի Մագուայերը հայտարարել է, որ ինքն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է
Հաջորդ հոդվածը
AS-ը բացահայտել է Ալվարո Արբելոայի և Ռաուլ Ասենսիոյի միջև կոնֆլիկտի պատճառը

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։