BazaResidence
Կայացել է 2nd Summer Cup 2026 մրցաշարը. տատամի է դուրս եկել շուրջ 300 մարզիկ| Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր| Հենրիխ Մխիթարյանը՝ Փյունիկի մարզադպրոցում| Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին| Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան| Փյունիկ-աղջիկների խաղացանկը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում|
AS-ը բացահայտել է Ալվարո Արբելոայի և Ռաուլ Ասենսիոյի միջև կոնֆլիկտի պատճառը
10 Ապրիլ 2026

AS-ը բացահայտել է Ալվարո Արբելոայի և Ռաուլ Ասենսիոյի միջև կոնֆլիկտի պատճառը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի և պաշտպան Ռաուլ Ասենսիոյի միջև կոնֆլիկտ է ծագել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը իմացել է, որ չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ մարտի 11-ին (3-0) կայացած առաջին խաղի մեկնարկային կազմում:

 AS-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը կարծում էր, որ արժանի է մեկնարկային կազմում լինել՝ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» դեմ իր լավ խաղի շնորհիվ։

Աղբյուրի համաձայն՝ Ասենսիոն անձամբ իր դժգոհությունն է հայտնել Արբելոային, ինչը մարզիչը ընկալել է որպես ոչ կարգապահ պահվածք: Զրույցի ընթացքում 23-ամյա պաշտպանը նշել է, որ մի քանի անգամ խաղացել է վնասվածքներով, քանի որ մյուս խաղացողները հասանելի չեն եղել։

Շեշտվում է, որ Ասենսիոն ավելի ուշ ներողություն է խնդրել «Ռեալի» մարզչից, բայց ավելի շատ խաղաժամանակ չի ստացել: «Ռեալի» խաղացողի ապագան ակումբում ներկայում անորոշ է:

Նախորդ հոդվածը
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Հաջորդ հոդվածը
Մի օր մենք ստիպված կլինենք ասել ճշմարտությունը. ռումինացի լրագրողը՝ Լուչեսկուի մահվան մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։