BazaResidence
Ռունի Բարդաջին հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում․ Ֆլիկը դեմ է տեղափոխությանը| Լացիոն պարտության մատնեց Նապոլիին| Ատլետիկոն թույլ չի տա Ալվարեսին տեղափոխվել Բարսելոնա| Ստյոպա Մկրտչյանը կրկին մնացել է Նյուրնբերգի պահեստայինների նստարանին| Հայտնի է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի օրը| Արարատն անակնկալ հաղթանակ տարավ Փյունիկի նկատմամբ (տեսանյութ)|
Սպալետին երկարաձգել է պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2028 թվականը
10 Ապրիլ 2026

Սպալետին երկարաձգել է պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2028 թվականը

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է սոցիալական ցանցերում։

67-ամյա Լուչիանո Սպալետին «Յուվենտուսի» ղեկը ստանձնել է 2025 թվականի հոկտեմբերի 30-ին։ Նրա պայմանագիրը ակումբի հետ ի սկզբանե նախատեսված էր մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իտալացի մարզչի աշխատավարձը նոր պայմանագրով կարող է հասնել տարեկան 6 միլիոն եվրոյի։

«Յուվենտուսը» 2025/26 թվականների Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 31 խաղից հետո վաստակելով 57 միավոր։ Առաջին տեղում է «Ինտերը»՝ նույնքան խաղից հետո վաստակած 72 միավորով։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն Չարենցավանում հաղթեց Վանին
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։