Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
Մոնտե Կառլո. Ալկարասն ու Սիները ևս մեկ քայլ կատռարեցին եզրափակիչում հանդիպելուն
10 Ապրիլ 2026

Մոնտե Կառլո. Ալկարասն ու Սիները ևս մեկ քայլ կատռարեցին եզրափակիչում հանդիպելուն

Մոնտե Կառլոյում ընթացող Մասթերս կարգի մրցաշարում այսօր քառորդ եզրափակիչ խաղերի օրն էր:

Արդեն ավարտվել է երեք խաղ, որոնցում հաղթել են ֆավորիտները: Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը 6:3, 6:0 հաշվով ջախջախել է 11-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Իսպանացու մրցակիցը կլինի Վալենտին Վաշրո – Ալեքս Դե Մինոր զույգի հաղթողը:

Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Յանիկ Սիները և Ալեքսանդր Զվերևը: Իտալացին 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ Ֆելիքս Օժյե-Ալյասիմի նկատմամբ: Սիները գրանցեց 15-րդ անընդմեջ հաղթանակը:

Զվերևը հանդիպեց Ժոաո Ֆոնսեկայի համառ դիմադրությանը, բայց կարողացավ հաղթանակի հասնել: Գրանցվեց 7:5, 6:7 (3), 6:3 հաշիվը:

Կիսաեզրափակիչներում հաղթելու դեպքում աշխարհի երկու լավագույն թինիսիստներն այս տարի կհանդիպեն առաջին անգամ:

Նախորդ հոդվածը
ՖԻՖԱ-ն հեղինակավոր ակումբին արգելել է մինչև 2028 թվականը տրանսֆեր կատարել
Հաջորդ հոդվածը
Ատլետիկոն ցանկանում է գնել Բարսելոնայի ֆուտբոլիստին և արդեն հանդիպել է նրա գործակալին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։