Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը
11 Ապրիլ 2026

Երևանում մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ինչպես նաև սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ մարզասերներ։

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի շրջանակում առաջին անգամ անցկացվում են նաև կույրերի մրցումներ։ Հատկանշական է նաև, որ Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների ընդմիշտ անցկացման իրավունքը։

Բացման արարողության ընթացքում ընթերցվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վալերի Շեստակովի ողջույնի ուղերձը։ Նա նշել է, որ Երևանում անցկացվող մրցաշարը բացում է նոր մրցաշրջանը և հանդիսանում է միջազգային ֆեդերացիայի օրացույցի առաջին վարկանիշային մեկնարկը։ Նա հատուկ ընդգծել է կույրերի մրցաշարի անցկացումը՝ նշելով, որ FIAS-ի պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց հետ միասին մեդալների համար կպայքարեն նաև տեսողության խնդիրներ ունեցող կին մարզիկները։ Վալերի Շեստակովը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ սամբոյի զարգացմանը ցուցաբերվող ուշադրության և աշխարհի գավաթի խաղարկության բարձր մակարդակով կազմակերպման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նա ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին անցկացված սամբոյի միջազգային խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները, մեծահասակների աշխարհի առաջնությունը, աշխարհի գավաթի մրցաշարերը և այլն:

«Այս ամենը միասնական և նպատակային աշխատանքի արդյունք է․ հայ մարզիկներն այսօր հնարավորություն ունեն ստանալու իրենց արդյունքներին համարժեք խրախուսումներ, ինչը մեծապես նպաստում է նրանց մոտիվացիային և հաջողություններին։ Սամբոն Հայաստանում ունի պետական զգալի աջակցություն և զարգացման լայն հեռանկարներ»,- ասել է Միքայել Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը՝ Հայաստանում նման հնարավորություններ ստեղծելու համար։

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։ Մրցաշարին մասնակցում է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ: Մրցումներն անցկացվում են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։

Մրցաշարը Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Բրունո Միշելը մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդ սահմանեց

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։