BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Վարազդատ Հարոյանը 150-րդ խաղն է անցկացրել Հայաստանի առաջնությունում
14 Մարտ 2025

Վարազդատ Հարոյանը 150-րդ խաղն է անցկացրել Հայաստանի առաջնությունում

«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի համար ՀՊԼ 23-րդ տուրի՝ «Շիրակի» դեմ այսօր կայացած խաղը հոբելյանական էր երևանյան թիմի կազմում: Հարոյանն անցկացրել է իր 150-րդ խաղը Հայաստանի Պրեմիեր լիգայում:

Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը:

Ընդ որում՝ բոլոր 150 խաղերը Հարոյանն անցկացրել է հենց «Փյունիկի» կազմում:



Անցնելով «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցը՝ Հարոյանը 2008 թվականին իր կարիերան սկսել է Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմում։ 2009 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Կիլիկիայի» դեմ (3:0) պատասխան խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»։ Հաջորդ մրցաշրջանում Վարազդատն ամրապնդվել է երևանյան թիմի հիմնական կազմում և աստիճանաբար դարձել «Փյունիկի» առանցքային խաղացողներից։

Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։

Նա երևանյան ակումբ է վերադարձել այս տարվա հունվարին:

 
 

Նախորդ հոդվածը
Դադարի ենք գնում բարձր տրամադրությամբ․ Ռոման Մանարյով
Հաջորդ հոդվածը
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի 2024 թ. ծագող աստղ մրցանակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։